Գեներալ Նասիրզադեն նման հայտարարությունն արել է Հարավային Աֆրիկայի ազգային պաշտպանության ուժերի (SANF) գլխավոր հրամանատար, գեներալ Ռուձանի Մաֆ Վանյայի գլխավորած հարավաֆրիկյան պատվիրակության հետ Թեհրանում երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Իրանցի նախարարը գովաբանել է Հարավային Աֆրիկայի կառավարությանը «Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դատապարտելու» և միջազգային դատարաններում Իսրայելի ցեղասպանության գործին աջակցելու համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր օրինական իրավունքի շրջանակում, ուժեղ և վճռական պատասխան է տվել այդ ռեժիմին՝ ստիպելով թշնամուն որոշ միջնորդների միջոցով հրադադար խնդրել, և մենք համաձայնել ենք նրանց խնդրանքին՝ կանխելու համար ճգնաժամի սրումը։ Սակայն մենք ուշադիր հետևում ենք թշնամու գործողություններին և պատրաստ ենք ցանկացած նոր արկածախնդրության»,- նշել է նա։
Հարավաֆրիկյան կողմն, իր հերթին, նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն «գլոբալ անարդարության և խտրականության դեմ պայքարում»։
Գեներալ Մաֆ Վանյան անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքին Պարսից ծոցի տարածաշրջանում և Արևմտյան Ասիայում՝ ընդգծելով երկու անկախ երկրների միջև երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Հանդիպման ավարտին Հարավաֆրիկյան ազգային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը շեշտել է, որ երկու երկրների բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքը և անդամակցությունը ԲՐԻԿՍ կազմակերպությանը շահավետ առավելություններ են երկու երկրների համար՝ իր այցն անվանելով երկու երկրների միջև համերաշխության և միասնության ցանկության արտահայտման խորհրդանիշ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում