Մոսկվայում հայ գործարարի են առևանգել (տեսանյութ)
Հունիսի 3-ի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանի շենքում տեղի է ունեցել ռեզոնանսային միջադեպ։ Անհայտ անձինք առևանգել են մի տղամարդու և բռնի ուժով նրան մտցրել սև Mercedes մակնիշի մեքենայի բեռնախցիկ՝ AMR համարանիշներով, և հեռացել անհայտ ուղղությամբ։
Ականատեսները պնդում են, որ առևանգողները զինված են եղել և խոսում էին կովկասյան ակցենտով։ Նրանք չեն փորձել թաքցնել դեմքերը և գործել են արագ ու վստահ։
Մի քանի ժամ անց Mercedes-ը կանգնեցվել է Կիևի մայրուղում։ Ներսում եղել են վարորդը և մի քանի ուղևորներ, բայց առևանգված անձն այնտեղ չի եղել, հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը։ Նրա գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
Առևանգված անձը Մոսկվայի մարզի 39-ամյա (այլ աղբյուրների համաձայն՝ 40-ամյա) բնակիչ Արեգ Շչեպիխինն է՝ բիզնես խորհրդատու, մենթոր, մարքեթոլոգ և բլոգեր, հաղորդում է տելեգրամյան «Осторожно, новости» ալիքը։ Նա ապրում էր Խիմկիում և ակտիվ էր սոցիալական ցանցերում, որտեղ իրեն անվանում էր «Ռուսաստանի հերոս», «ազգային խոսնակ» և «Ռուսաստանի Դաշնության ապագա նախարար»։ Շչեպիխինը նաև պնդում էր, որ «Ռուսաստանի թագավորական ընտանիքի» անդամ է։
Բացի այդ, նա նախկինում հրապարակել է տեսանյութեր՝ վիրավորելով մուսուլմաններին: Շչեպիխինի մայրը Baza տելեգրամյան ալիքին ասել է, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները խորապես ազդել են նրա վրա: Չնայած նա չի մասնակցել ռազմական գործողություններին, Շչեպիխինն իրեն խորապես ներգրավված է համարել հայկական օրակարգում: Մայրը պնդել է, որ հենց Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո է, որ իր որդին սկսել է կտրուկ բացասական վերաբերմունք ցուցաբերել մուսուլմանների և կովկասյան ժողովուրդների նկատմամբ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի կիսում որդու տեսակետները և նախկինում տեղյակ չի եղել նրա ագրեսիվ հրապարակային հայտարարությունների մասին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել