«Ասում են՝ ականջակալներով է եղել, չի լսել». Ջրառատի բնակիչները 14– ամյա տղայի մահվան մասին
Երեւան–Գյումրի գնացքի տակ երեկ ընկած 14–ամյա Մարտինը դեպքի պահին ականջակալներով է եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ջրառատի բնակիչները։
Մարտինը 2023թ–ի սեպտեմբերի ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Մարտակերտից եւ բնակություն հաստատել Արմավիրի Ջրառատ համայնքում։
«Ասում են՝ ականջակալներով է եղել, երեւի սիրել է ռելսերին նստի... շատ խելոք տղա էր, լավ ընտանիք ուներ»,– ասաց բնակիչներից մեկը։
«Ամեն մեկը մի բան ասում է, մեկն ասում է՝ ականաջակալներով է եղել, չի լսել, մյուսն ասում է՝ գծերին նստած է եղել։ Վարորդն ասել է՝ հասել եմ իրեն, գցել է տակը, չեմ հասցրել կանգնել, ամեն մեկը մի բան է ասում, որ չենք տեսել, հստակ չգիտենք»,– ասաց մեկ էլ համագյուղացի։
Նշենք, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, գնացքավարը ձերբակալվել է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել