Միջուկային զենքի արտադրությունը հարամ է, սակայն Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժումն անընդունելի է. Փեզեշքիան
«Մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի միջուկային զենք ունենալ: Մենք դրա հետ կապված հիմնարար առարկություններ ունենք, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքի արտադրությանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է (հարամ է)», - ասել է Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա հավելել է. «Մեզ համար անընդունելի է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժման հարցի քննարկումը։ Միջուկային տեխնոլոգիաները և մեր գիտնականների ձեռքբերումները խաղաղ ատոմի ոլորտում մեծ նշանակություն ունեն դեղամիջոցների և բուժման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և արդյունաբերության ոլորտներում: Մենք վստահորեն շարունակելու ենք խաղաղ միջուկային գործունեությունը»։
Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունն աշխարհի հետ խաղաղ փոխգործակցության սկզբունքային քաղաքականությանը և նշել, որ երկիրը հավատարիմ է լուրջ բանակցություններին և ձգտում է համաձայնության գալ:
«Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ձգտում ենք խաղաղության: Մեր երկիրը ցանկանում է խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում և կարծում է, որ տարածաշրջանի երկրները եղբայրներ են, ովքեր կարող են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Կարիք չկա, որ աշխարհի մյուս կողմից ինչ-որ մեկը խառնվի մեր գործերին», - եզրափակել է նա:
Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն բանակցում են Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել ուրանի հարստացումից և ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները, մինչդեռ Իրանը պնդում է, որ միջուկային ոչ մի իրավունքից չի հրաժարվի։


















































Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
ԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահը
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ