Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան խոնարհվում են Էրդողանի առջեւ Թուրքիայի չափազանցված կարեւորության պատճառով։ Պետդեպարտամենտը հրաժարվում է ուշադրության առնել պարզ իրականությունը. Թուրքիան օկուպացրել է Կիպրոսը, Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում եւ ավտոմատ «ամայացման» չի ենթարկվել։
Ռուբինի խոսքով՝ այժմ Թուրքիան ավելի շուտ իր զենքը կկիրառի ՆԱՏՕ անդամների դեմ, քան դաշինքի պաշտպանության համար։ Ինջիրլիք ավիաբազան եւս կապ չունի Սառը պատերազմի հետ։ Այսօր Թուրքիայի գլխավոր ռազմավարական ակտիվն ԱՄՆ-ի համար «Քուրեջիք» ռադիոլոկացիոն կայանն է, որի օգնությամբ Պենտագոնը որոշում է հրթիռների որոշակի հետագծերն ավելի արագ, քան դա կարող են անել արբանյակները։ Սակայն Միացյալ Նահանգները դիմացավ մինչեւ 2012թ. ռադիոլոկացիոն կայանի բացումը եւ կարողացավ վերարտադրել դրա ֆունկցիաները Հայաստանում։
Թուրքիային դիմակայելու լավագույն միջոցը նրա դեմ իր սեփական անհետեւողականությունն օգտագործելն է։
Էրդողանը բազմիցս արդարացրել է զորքերի առկայությունը Հյուսիսային Կիպրոսում՝ որպես էթնիկ զտումների եւ ցեղասպանության կանխում, թեեւ իրականում նա մեղավոր է թե՛ մեկում, թե՛ մյուսում, իսկ կիպրոսցի թուրքերը դժգոհ են կղզի անատոլիական վերաբնակների հոսքից։ Արեւմտյան մայրաքաղաքները պետք է ոչ միայն հայտարարեն մուսուլմանների էթնիկ զտման սպառնալիքի ավարտի մասին Կիպրոսում էթնիկ թուրքերի դեմ եւ թուրքական ռազմական ներկայությունն անվանեն չարդարացվախ օկուպացիա, այլեւ նշեն Էրդողանի այն համոզմունքի մասին, որ էթնիկ զտման եւ ցեղասպանության վախը արդարացնում է ռազմական ծավալումը, որպեսզի պահանջի միջազգային խաղաղարար ուժեր մտցնել Թուրքիայի արեւելքում եւ Ստամբուլի որոշ շրջաններում՝ հայ եւ հույն համայնքների եւ նրանց սեփականության պաշտպանության համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին