Քասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, ապրիլի 27-ին, ժամը 17։47-ին ՆԳՆ ահազանգ էր ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը:
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել էին Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։
Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել էին երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել էր երեխայի մահը։
«Արցախից եկած ընտանիք են, ոսկի մարդիկ են: Թոռիս ընկերն էր Նոյը... էնքան լացեցինք, որ իմացանք: Գնացել էին ընտանիքով բնության գրկում զբոսնելու: Մայրն ասում է՝ կողքիս չէր երեխան, մտածեցի՝ հոր կողքին է, հետո տեսա՝ հոր կողքին էլ չէ: Ման եկանք, էլ վերջ, ընկել էր գետը... Էնքան ճարպիկ, խելացի երեխա էր, այդ օրն առավոտյան տեսել էի, ջերմ զրուցել»,- News.am–ին ասել է Կոշի բնակչուհի Ռոզա Բադալյանը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են