Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում 2022 թ. Եվրոպայի չեմպիոնը երկամարտում գրանցեց 343 կգ արդյունք (158+185) :
Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Հարությունյանը հաջողությամբ բարձրացրեց 150 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 5 կգ-ոց քայլ կատարեց, Ռաֆիկ Հարությունյանը 155 կգ-ն էլ հաջողությամբ պոկեց: Երրորդ մոտեցմամբ Հարությունյանը պոկեց 158 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը: Հայ ծանրորդը 1 կգ-ով զիջեց առաջին տեղը գրաված իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսին:
Հրում վարժությունը Ռաֆիկ Հարությունյանը սկսեց 185 կգ եւ վստահությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները ձախողեց, որոնց համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 192 կգ: Այս վարժությունում Հարությունյանը 4-րդն է:
Տիտղոսը երրորդ անգամ նվաճեց իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը (349, 159+190):
Ռաֆիկ Հարությունյանը Մ23 Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր:
2022 թ. Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (160+194): 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում 337 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (150+187):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 336 կգ արդյունք դարձել է բրոնզե մեդալակիր (154+182):
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 3 արծաթ, 1 բրոնզ:
Առաջին մեդալը նվաճել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ ճանաչված Ալեքսանդրա Գրիգորյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր (202, 85+117): Բրոնզե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151): Երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Գոռ Սահակյանը (338, 153+185):


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել