Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում: Նա դիմել է Հայաստանի վարչապետին՝ խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։
«Պարո՛ն վարչապետ, Խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։ Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։ Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․ Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։ Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․ Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության, Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։ Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք, Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։ Հարգանքով՝ Բահրուզ Սամադով»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ