Հայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի պահվող անձանց ազատ արձակումը. Նուբար Աֆեյանը՝ CNN-ին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք ցանկացած պայմանագիր պետք է ներառի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը, հակառակ դեպքում դա ընդամենը թղթի կտոր կլինի. այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Moderna կենսաքիմիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Վերջինս հիշեցրել է 2023-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների մասին՝ նշելով, որ հայրենիքից դուրս քշված 120,000 հայերի թվում է իր մտերիմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանը. վերջինս մի քանի ամիս զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը:
«Մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելու ժամանակներին՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից»,- ասել է Աֆեյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն է:
Աֆեյանը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնական երկու հայտարարություն է արել. մեկը, հենց նախագահ Թրամփի գրառումն էր սոցմեդիայում անցած աշնանը, որը պահանջում էր ազատ արձակել հայ քրիստոնյա գերիներին, երկրորդը նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի երեկվա գրառումն էր, որն ըստ էության ուներ նույն բովանդակությունը:
«Նա հորդորեց ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց, ամենակարևորը՝ դրանից առաջ, կամ որպես դրա մաս, ազատ արձակել քրիստոնյա գերիներին: Ինչպես նշեցի, Ռուբենը 8 քաղբանտարկյալներից և 23 բանտարկյալներից մեկն է, որոնց ապօրինի կալանքի տակ է պահում Ադրբեջանը:
Այսպիսով, Թրամփի վարչակազմից եղել են հստակ, շատ ուղիղ ուղերձներ, և ինձ ու շատերի համար պարզ է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքնելուց առաջ կամ դրա շրջանակում չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, լիովին հակասում է Թրամփի վարչակազմի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը»,- ասել է Աֆեյանը:
«Իրականությունն այն է, որ այս համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի ու բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ համաձայնության արժեքը թղթից ավելին կլինի»,- եզրափակել է Աֆեյանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին