Ռաբբիները նամակ են հղել Թրամփին՝ կոչ անելով Ադրբեջանին ներառել «Աբրահամի համաձայնագրում»
Հայտնի ռաբբիները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով Ադրբեջանին ներառել «Աբրահամի համաձայնագրում»։
Ռաբբիների թվում է Էլի Աբադին՝ ԱՄԷ-ի գլխավոր ռաբբին ու Ջարեդ Քուշների վստահելի անձը (Ջարեդ Քուշները Աբրահամի համաձայնագրի հեղինակն է), գրում է JPost-ը։
Նամակում նշվում է, որ «Աբրահամի համաձայնագիրը» ստորագրած երկրները քաղաքական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, մինչդեռ Ադրբեջանը, որը Իսրայելի ամենավստահելի մահմեդական երկիրն է և նրա ռազմավարական գործընկերը, երեք տասնամյակ է, ինչ աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից։
Ադրբեջանը շարունակում է մնալ Վաշինգտոնի պատժամիջոցների տակ՝ համաձայն 907-րդ փոփոխության, որով սահմանափակվում է Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը:
Կայքը նշում է, որ ռաբբի Մարվին Հիերը կարծում է, որ Ադրբեջանի ընդգրկումը համաձայնագրում «կբարձրացնի դրա նշանակությունը և ցույց կտա, որ փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա հիմնված դաշինքները կարող են ծաղկել՝ անկախ կրոնական կամ քաղաքական տարաձայնություններից»:
Հարկ է նշել, որ Մարվին Հիերը ելույթ է ունեցել 2017 թվականին Թրամփի երդմնակալության ժամանակ և Newsweek ամսագրի կողմից ճանաչվել է Ամերիկայի ամենաազդեցիկ ռաբբի։ Նա որպես միջնորդ է հանդիսացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Հորդանանի թագավորի միջև բանակցություններում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ