ՀՀ իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ Արցախի ղեկավարները Բաքվում են․ հարց՝ ՔՊ–ական պատգամավորին
Մենք արձագանքել ենք Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարությանը և մեր հանձնաժողովը իր լիազարորություններն ու հնարավորություններն օգտագործում է, որպեսզի միջազգային գործըներների ուշադրությունը հրավիրի այդ կեղծ իրողության վրա և գործուն քայլեր ձեռնարկի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Այս խնդիրը լուծելու համար մեր աշխատանքերը երբեք չեն դադարել կամ նվազել, այլ՝ հակառակը»,– նշել է նա։
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ մեղադրանքներ են հնչում իրենց աշխատանքի անարդյունավետության մասին, Բաքոյանը պատասխանեց․ «Ձեր հարցի տրամաբանությունը բացարձակ չեմ հասկանում։ Դրա մեջ սադրանք կա»։
Պատգամավոր խոսքով՝ Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը չպետք է ամբողջությամբ հայտնի դարձնել հասարակությանը։ «Մենք աշխատանքով կարողացել ենք 32 գերի վերադարձնել»,– հավելեց նա։
Հարցին, թե ՀՀ իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ Արցախի ղեկավարները Բաքվում են, նա նորից լրագրողին մեղադրեց սադրելու մեջ և նշեց, որ գերիների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին