«Ինքնակամ է թռել պատուհանից, ոչ ոք նրան չի հրել». տնօրենը մանրամասներ է պատմում Ջրվեժի դպրոցում տեղի ունեցած դեպքից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժի դպրոցում աշակերտի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքի մասին:
Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ դասարանի աշխարհագրության դասի ժամանակ: Ոսւուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է եւ փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել է ցած:
«Ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ դպրոցում այդ աշակերտը որեւէ խնդիր չի ունեցել:
Տնօրենը ենթադրում է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաեւ ենթադրում է որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:
Նա հավելեց, որ այժմ աշակերտը հիվանդանոցում է, ոտքն է կոտրված երկու տեղից, ճակատային հատվածում պատռվածք ունի: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են