Խոշոր վթար Երեւանում. բախումից հետո մեքենաներից մեկը բռնկվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից հայտնումէ NEWS.am-ի թղթակիցը Բագրատունյաց փողոցում Opel Zafira մակնիշի մեքենան բախվել է Volvo մակնիշի մեքենային, որից հետո Opel-ում հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում ուղեւոր է եղել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնեցին, որ դեպքի հետ կապված ահազանգ ստացել են, փրկարարական խումբ է մեկնել դեպքի վայր, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ. Վ.) և «Volvo» (վարորդ՝ Ա. Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին և բռնկվել․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Պ. Գ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 21։59-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել մոտակայքում գտնվող թերթի կրպակը (մասամբ) և սուրճի ապարատը (մասամբ)։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են