Վարորդների նկատմամբ կիրառվում են վարչական ու հոգեբանական ճնշումներ․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համացանցում տարածված ձայնագրությունները վկայում են, որ «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդների նկատմամբ կիրառվում են անընդունելի վարչական ու հոգեբանական ճնշումներ, որոնց նպատակը ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա բարդելն է՝ սպառնալով տուգանքներով և այլ պատժամիջոցներով։
Այս իրավիճակը պետք է գտնվի հանրության և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում, քանի որ խոսքը վերաբերում է օրինական աշխատանքի իրավունքին և սոցիալական արդարությանը։ Պետությունը չի կարող անտարբեր մնալ, երբ սեփական քրտինքով ապրող քաղաքացիները ենթարկվում են անհիմն ճնշումների կամ տեռորի։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է վարորդներին փոխանցել հստակ ուղերձ՝ ԴՈւՔ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՔ։ Ձեր իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է, և մենք հետևողականորեն պահանջելու ենք, որպեսզի իրավապահ մարմինները խիստ վերահսկողություն իրականացնեն, կանխեն ապօրինի գործողություններն ու վերացնեն այս անարդարությունը։
Վարորդները պետք է իմանան, որ իրենց իրավունքների պաշտպանությունն ու աշխատանքային պայմանների արդար կարգավորումը ենթակա է պետական վերահսկողության։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց 24/7 ռեժիմով, և պահանջում ենք, որ օրինապահ մարմինները անհապաղ զբաղվեն հրապարակված ձայնագրություններով՝ վեր հանելով բոլոր հնարավոր իրավախախտումները։ Ոչ ոք չպետք է դառնա անօրինական վարչական ճնշումների և կամայականությունների զոհ»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ