«Այսօր լրացավ 1 ամիսը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ, ինչ հանգամանքներում նրա մեքենան հայտնվեց ձորի խորքում, ինչպես մահացավ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշանակված փորձաքննությունների մասով եզրակացությունները դեռ չեն ստացել։ Սա նշանակում է, որ 1 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, մոտ 350-400 մետր գլորվել է խորքում:
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին:
Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Սահակյանը օդանավակայան էր գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի:Դեպքից 1 ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։
Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել:Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով:
Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից:
2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին:
Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը:
Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ»:


















































ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Մհեր Սահակյանի հիշատակը (տեսանյութ)
Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան
Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, կարողացել է տանել սկզբունքային պայքար. Արծվիկ Մինասյան
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է
Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին