Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, կարողացել է տանել սկզբունքային պայքար. Արծվիկ Մինասյան
Հայրենապաշտության, հայրենանվիրման, արժանապատվության և որ ամենակարևորն է՝ հայ ընտանիքի այն դրական լուսավոր կերպարը, որը չորս զավակ է պարգևել մեր ազգին, և ցավալի է, որ նա չի տեսնելու իր զավակների մեծանալը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:
«Որպես քաղաքական թիմի անդամ Մհեր Սահակյանը մշտապես եղել է առաջնագծում, մշտապես կարողացել է թե՛ գաղափարական, և թե նաև իրական քաղաքական պայքարում տանել սկզբունքային պայքարը։ Որպես հայի կերպար, հայ տղամարդու կերպար, նա մշտապես հասանելի է եղել մեր հայրենակիցներին։
Այս օրերին, երբ այս ողբերգության լուրը տարածվել էր, հարյուրավոր, հազարավոր զանգեր, այդ թվում նաև ինձ համար, մեր ընկերների համար, անծանոթ մարդիկ զանգում են և մեր հետ սգալով հիշատակում են Մեհերի արած գործերը։
Ասենք, մարդը զանգում է, ասում է՝ ամենանեղ վիճակում, քրեակատարողական հիմնարկում, Մհերն այցելել է ինձ, գոտեպնդել է և ես կարողացել եմ այդ գոտեպնդման շնորհիվ ավելի հեշտ տանել այդ դժվարությունները։ Կամ զանգում է քաղաքացի, ասում է՝ Մհեր Սահակյանը պատահաբար հանդիպեց ինձ փողոցում, ես ունեի նյութական խնդիր, նա անմիջապես կարգավորեց։ Մեկը զանգել է, ասում է՝ հույսս կտրած, գիշերվա չգիտեմ որ ժամին մեքենա չկա, պետք է կնոջս հասցնեմ հիվանդանոց, շտապ օգնություն չեմ կարողանում միանալ, պատահաբար Մհերը կանգնում է և առաջարկում է իր օգնությունը և դրա շնորհիվ փրկվում է իր կնոջ կյանքը: Ու այսպես բազմաթիվ բաներ եմ պատմում, որ ուղղակի ապշում ես, որ այդ մարդը քո կողքին եղել է, ու շատերը չեն նկատել»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս
ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Մհեր Սահակյանի հիշատակը (տեսանյութ)
Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը