Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա
Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման: 2024 թ-ի տարեվերջի տվյալներով կակաոն պատմության մեջ ամենաբարձր գինն է գրանցել: Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից դառնալով 12 000 ԱՄՆ դոլար: Ըստ փորձագիտական հաշվարկների, առաջիկա 1 տարվա ընթացքում շոկոլադի արժեքն ավելի քան 100 տոկոսով կբարձրանա: Եվրոպական և ամերիկյան հրուշակեղեն արտադրող խոշոր ընկերություններն արդեն բարձրացրել են իրենց շոկոլադի գները ավելի քան 20 տոկոսով, չի բացառվում, որ այս տարի կրկին կլինեն թանկացումներ: Բիզնեսը կառավարելի դարձնելու համար ընկերություններից յուրաքանչյուրը դիմում է տարբեր քայլերի: Մի մասը պատրաստվում է արտադրատեսակների մեջ կակաոյի պարունակությունը նվազեցնել, մյուսները խոստովանել են, որ կակաոյի փոխարեն հնարավոր է այլ բաղադրիչներ օգտագործեն կամ գինը թողնեն նույնը, սակայն հատային վաճառվող շոկոլադի չափը փոքրացնեն: Շոկոլադասերներին նոր փորձություն է սպասվում: Սպառողը պետք է հնարավորինս ուշադիր լինի, քանի որ անբարեխիղճ շատ արտադրողներ կակաոյի անվան տակ կարտադրեն արմավի յուղով և այլ փոխարինող բաղադրիչներով շոկոլադներ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել