Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել։ Առնվազն վեց մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել, TRT Haber-ի եթերում հայտնել է շրջանի նահանգապետ Աբդուլալիզ Այդընը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով մեր քաղաքացիներից 6-ը զոհվել են, 31-ը տուժել են, 26-ի վիճակը նորմալ է, 2-ը՝ ծանր»,- ասել է մարզպետը։
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի, 21 վիրավորի մասին։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություն չունի արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ռուսների մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունից։
«Իշխանությունների տվյալներով՝ Կարտալկայա լեռնադահուկային հյուրանոցում եղել է 237 մարդ։ Հրդեհի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 31 մարդ։ Դեսպանատունը որևէ տեղեկություն չի ստացել վիրավորների և զոհվածների թվում Ռուսաստանի քաղաքացիների մասին, հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում 12 հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հյուրանոցում ընդհանուր առմամբ եղել է 234 հյուր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ