Շախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրի արդյունքները
Շախմատի Հայաստանի առաջնությունում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց առաջնությունում Սարգիս Սարգսյանը հաղթել է Բենիկ Ագասարովին, Զավեն Անդրիասյանը՝ Մամիկոն Ղարիբյանին, Կարեն Գրիգորյանը՝ Հովիկ Հայրապետյանին:
Մանուել Պետրոսյան - Արթուր Դավթյան և Ռոբերտ Հովհաննիսյան - Տիգրան Հարությունյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։
արդյունքով:
Միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է՝ 5 միավոր:
Արթուր Դավթյանը և Սարգիս Սարգսյանը վաստակել են 4,5-ական միավոր։
Կանանց առաջնությունում Մարիամ Ավետիսյանը պարտության է մատնել Աննա Խաչատրյանին, Նվարդ Հայրապետյանը՝ Մարիամ Խաչատրյանին, Պոլինա Կոբակը՝ Սյուզաննա Առաքելյանին, Մելինե Հարությունյանը՝ Լիլիա Դանիելյանին:
Միլենա Գասպարյան - Սուսաննա Գաբոյան պարտիան ավարտվել է ոչ ոքի։
Միանձնյա առաջատարն է Սուսաննա Գաբոյանը՝ 5,5 միավոր։ Աննա Խաչատրյանն ունի 5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել