Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի
Բաքվում շարունակվում է հայ գերիների ու պատանդների, այսպես կոչված, «դատավարությունը»։ Ադրբեջանի դատախազությունն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Եվ քանի որ «դատավարությունն» ընթացել է «բաց ռեժիմով», այդ երկրի լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որոնցում հանրությունը տեսավ Արցախի նախկին նախագահներին, նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Արցախի մյուս գերեվարված նախկին պաշտոնյաներին։
«Դատավարության» ընթացքին ուշի ուշով հետևում են նաև գերեվարվածների հարազատները։ Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի որդին՝ Տիգրանը, MediaHub-ին ասաց, որ այլ մանրամասների չի տիրապետում, բացի այն ամենից, ինչ հրապարակվում է թշնամի երկրի լրատվամիջոցներում։
«Հունվարի 17-ին նախապատրաստական դատական նիստում տրամադրվել են փաստաբաններ և թարգմանիչներ։ Ընդհանրապես, ինչպես հայրս, այնպես էլ մյուսներն ունեն իրենց փաստաբանները։ Հունվարի 17-ից հետո չենք խոսել, այլ մանրամասներից տեղյակ չեմ, միայն լրատվականներից իմացել եմ, որ հորս վրա հարուցված մեղադրանքներն ավելի թեթև են։ Ուստի, սպասենք դատավարության ավարտին, տեսնենք՝ ինչ կլինի։ Ամեն դեպքում հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել»,- ասաց Տիգրան Բաբայանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Մյուսները Բաքվի բանտում են հայտնվել 2020 թվականի պատերազմի և 2022-ից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակահատվածում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին