Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը:
Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 12 առաջարկ էր ներկայացրել Բաքվին, որոնցից մեկով առաջարկում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն, այս հարցում եւս Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը համախոհներ են։ Ադրբեջանի նախագահն էլ է պահանջում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Փաշինյանի անհեթեթությունն անարձագանք չի մնալու, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք»։
Իսկ ինչ եւ ինչի համար է ԵԱՀԿ Մինսկի խումբը. այս կառույցը 1992 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց, որն այժմ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն է (ԵԱՀԿ): Այն կոչված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: ԵԱՀԿ ՄԽ-ն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ։ Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին