Մադրիդի «Ռեալ»-ը 5:2 հաշվով հաղթել է «Սելտա»-ին և շարունակում է պայքարը
Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» դժվարին խաղում հաղթեց «Սելտային»։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ լրացուցիչ ժամանակում՝ 5:2:
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։ Երկրորդ գոլը խփեց Վինիսիուս Ժունիորը 48-րդ րոպեին։
77-րդ րոպեին գոլ խփեց նաև Արդա Գյուլերը, սակայն VAR-ի միջոցով հանդիպման մրցավարը չեղարկեց այն։ «Սելտան» հաշվի տարբերությունը կրճատեց 83-րդ րոպեին։ Գոլ խփեց Ժոնաթան Բամբան։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ռեալը» ևս մեկ գոլ բաց թողեց․ այս անգամ գոլ խփեց «սերուցքայինների» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսոն, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը։
Լրացուցիչ ժամանակում «Ռեալը» կարողացավ ևս 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը․ դուբլ ձևակերպեց Էնդրիկը, մեկ անգամ աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն։
Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Բարսելոնան», «Ռեալը», «Վալենսիան», «Խետաֆեն», «Լեգանեսը», «Ատլետիկոն», «Ռեալ Սոսյեդադը» և «Օսասունան»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...