Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է Էդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարար Կարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը ԼիբանանումԱնհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը
Հայաստան

Թեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևան կատարած այցի ժամանակ առաջարկել է հայկական կողմին ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ՝ Հայաստանի տարածք իրանական զորքեր մտցնելու հնարավորությամբ: Եվ քանի որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ուժերի ներկայությանը, Ահմադիանը նաև առաջարկել է Հայաստանին հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից: Այս մասին ռուսական մամուլում հրապարակված հոդվածում գրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ հղում անելով ադրբեջանական Caliber.az կայքին:

Արժե՞ արդյոք հավատալ ադրբեջանական աղբյուրի հրապարակած տեղեկությանը: Ի՞նչ նպատակով է ադրբեջանական կայքը հրապարակ նետել այս ինֆորմացիան և ինչո՞ւ է ռուսաստանցի փորձագետը հենվում այդ տեղեկության վրա: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը խորհուրդ է տալիս չհավատալ Բաքվի ստերին, թեև հավելում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի շահերից է բխում Իրանի հետ համագործակցության խորացումը ռազմական և անվտանգության ոլորտներում: Euromedia24-ի հետ զրույցում իրանագետը նշեց, որ եթե Հայաստանը դիմի Իրանի ռազմական օգնությանը, Թեհրանը պատրաստ է ընդառաջ գնալ:

Էմմա Բեգիջանյան. «Եթե որևէ երկիր դեմ է այդ հարցում Հայաստան-Իրան համագործակցությանը, թող ինքը գա, գործնական քայլեր անի: Եթե ոչ, Հայաստանը, իր գոյութենական հարցը կարևորելով, պետք է Իրանի հետ համագործակցի, որովհետև երկու երկրների անվտանգության շահերը համընկնում են: (...) Այնպես որ, եթե մենք ցանկանանք՝ սա այն դեպքն է, որ Իրանը 100 տոկոսով պատրաստ է համագործակցել»:

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Երևան էր այցելել հունվարի 9-ին: Մինչ այդ նա եղել էր Բաքվում: Երևանում Ալի Աքբար Ահմադիանը հանդիպել էր իր հայաստանցի պաշտոնակցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը համոզված է՝ իրանցի պաշտոնյայի երևանյան հանդիպումների կարևորագույն թեման եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Էմմա Բեգիջանյան. «Ես համոզված եմ, որ կարևորագույն հարցը եղել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որովհետև նրանք անընդհատ հենց դրանով են սպառնում: Դա Իրանի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է»:

Իրանական IRNA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որն Իրանը բազմիցս արտահայտել է Սյունիքի և հայ-իրանական սահմանի դեմ ցանկացած ոտնձգության վերաբերյալ: Դեռևս 2022 թվականի հուլիսին Իրանի թիվ մեկ դեմքը՝ Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ Իրանը չի՛ հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում:

Էմմա Բեգիջանյան. «Իրանի քաղաքական օրակարգում և ընդդիմություն, և դիմություն՝ բոլորը հակված են ուշադրությունը սևեռեն հենց այդ «միջանցքին», որովհետև այս խառը պայմաններում և Թուրքիան, և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Թե որքանո՞վ էր իրանցի պաշտոնյայի այցը կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ դրանից ընդամենը երկու օր առաջ հրապարակված հայտնի ելույթի և մասնավորապես՝ այն հայտարարության հետ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի», դժվար է ասել: Ամեն դեպքում, իրանագետները համոզված են, որ չնայած Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի որոշակի թուլացմանը՝ Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում փոփոխության չի ենթարկվել:

Էմմա Բեգիջանյան. «Ընդհակառակը, եթե փոխվել է՝ դեպի ավելի կոշտ դիրքորոշում, որովհետև դա իր համար շատ կարևոր է: (...) Իրանը միշտ Հայաստանը դիտել է ամենաապահով, վստահելի ճանապարհը դեպի Եվրոպա»:

Ալիևի հունվարի 7-ի սանձարձակ ու սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանում ավելացել են այն մտավախությունները, որ Ադրբեջանն իսկապես կարող է հարձակվել Սյունիքի վրա: Այս իրավիճակում շատերի հույսը արտաքին ուժերի և հատկապես Իրանի գծած «կարմիր գծերն» են՝ թույլ չտալ սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում: Բայց եթե Հայաստանի ղեկավարությունը գործնական քայլեր չձեռնարկի Իրանի հետ ռազմական դաշինք ձևավորելու, Իրանի դիրքերը նույն Սյունիքում ամրապնդելու ուղղությամբ՝ ռազմական հարձակման դեպքում Թեհրանի համար շատ դժվար կլինի գործնականում հակազդելու ադրբեջանա-թուրքական ագրեսիային: