Թիկնիզյանը խոսել է 2025 թվականի՝ իր նպատակների մասին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է 2025 թվականի նպատակների մասին։
«Ես երբեք չեմ կազմում անձնական ծրագրեր։ Առաջիկա տարվա համար իմ նպատակները պարզ են՝ հաղթել յուրաքանչյուր խաղում։ Եթե ստացվի, Աստված կտա, 2025 թվականին «Լոկոմոտիվի» կազմում տիտղոս կնվաճեմ»,- ասել է Թիկնիզյանը։
Թիկնիզյանը 25 տարեկան է, այս մրցաշրջանում նա «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 23 հանդիպման ՌՊԼ-ում և FONBET Ռուսաստանի գավաթում՝ խփելով 2 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ «Երկաթուղայինները» ձմեռային դադարի են գնացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հինգերորդ հորիզոնականում․ թիմն ունի 35 միավոր 18 տուրի արդյունքում և 4 միավորով հետ է մնում առաջատար «Կրասնոդարից» ու «Զենիթից»։ Ռուսաստանի գավաթում «Լոկոմոտիվը» գարնանը Պրովինցիաների ուղու փլեյ-օֆֆում կհանդիպի մախաչկալայի «Դինամոյին»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել