Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին
Սաուդյան «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ֆուտբոլիստին Սուրբ Ծննդյան առթիվ նոր մեքենա է նվիրել։
Ռոնալդուն սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Ջորջինան նստած են արծաթագույն Rolls-Royce Dawn կաբրիոլետում։ Հատկանշական է, որ երկու տարի առաջ Սուրբ Ծննդյան առթիվ Ռոդրիգեսն արդեն Ռոնալդուին նվիրել էր նմանատիպ մեքենա։
Հիշեցնենք, որ Ջորջինան ու Կրիշտիանուն միասին են ավելի քան ութ տարի, զույգն ունի երկու համատեղ երեխա։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 19 հանդիպման, որոնցում խփել է 16 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Պորտուգալացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել