Հայտնի է՝ ում օգտին է քվեարկել Մեսսին ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում
Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկությունում առաջին տեղում դասել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը երկրորդ տեղում նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։ Երրորդ հորիզոնականում Մեսսին ընտրել է «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։ Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Քվեարկության արդյունքներով Յամալը հավաքել է 30 միավոր և զբաղեցրել հինգերորդ տեղը։ Ինքը՝ Մեսսին, վաստակել է 25 միավոր և հայտնվել վեցերորդ տեղում։
Անցած ամռանը Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունը և ճանաչվել մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել