Նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես. Խեսեն` ՊՍԺ-ի նախագահի մասին
ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը քննադատել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին՝ խաղացողների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։
«ՊՍԺ-ում ինձ շատ վատ էին վերաբերվում, և դա ինձ ստիպեց հասկանալ, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է։ Ես նորամուտս նշեցի ՊՍԺ-ում՝ առաջին խաղում գոլային փոխանցում կատարելով, բայց հետո երկու ամիս բաց թողեցի կույրաղիքի պատճառով: Երբ ձմեռը եկավ, ինձ ասացին, որ պետք է հեռանամ։ Ես ասացի Էմերիին, թե որքան դավաճանված եմ ինձ զգում:
Խելաիֆին ընդհանրապես չէր ցանկանում ինձ տեսնել։ Չգիտեմ, միգուցե նրան ավելի շատ դուր էր գալիս իմ կինը, քան ես որպես ֆուտբոլիստ։ Ես հասկացա, որ «Ռեալն» ավելի լավն է ամեն ինչում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Խեսեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նշենք, որ իսպանացին փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...