ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց․ Արմենուհի Կյուրեղյան
«Վանաձորում՝ Էդմոն, Ալավերդիում՝ Սիմոն, որտե՞ղ ուզենան, որ նման կերպարներ չգտնեն ու համայնքներում ընտրված ղեկավարներից չազատվեն։ Հիմա էլ հասել են Գյումրի»,- Աժ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշմանը:
«ՔՊ պատգամավորնե՛ր, փաստորեն ձեր ղեկավարը ձեզ, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, էլի ուսապարկի տեղ դրեց։ Ինքն է որոշում օրենքի փոփոխություն ընդունեք-չընդունեք, մանդատը վայր դնեք-չդնեք։ Բա սուպերվարչապետությունը էլ ո՞նց է լինում։ Քաղաքապետի թեկնածուի շուրջ իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՔՊ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին»,- ասաց Կյուրեղյանը՝ հարցադրումներ բարձրացնելով, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետի թեկնածուն լինի պարտադիր ՔՊ-ական։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են