FAF․ ՀՖՖ-ն հրաժարվել է Լատվիա - Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ազգային հավաքականն ու հայ երկրպագուին «կարևորող» Ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Ազգերի լիգայի վերջին` Լատվիա - Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից։ Սա այն պարագայում, երբ անցած տարվա խաղը Ռիգայում եղել է վերջին տարիների հայ երկրպագուների կողմից ամենաայցելածը և ամենամարդաշատը։ Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով։
Մեր նախաձեռնությամբ, Երևանից ու արտերկրից ժամանած ՖԱՖ-ականները և հայ երկրպագուները կտեղակայվեն «Սկոնտո» մարզադաշտի S սեկցիայում, եթե դեռ չեք վերցրել տոմսեր կարող եք վերցնել հենց այս սեկցիայի տոմսերից։ Այս պահին բանակցում ենք Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ վերոնշյալ սեկցիայում գտնվող հայ երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար։
Խաղից առաջ բոլոր հայ երկրպագուներին կսպասենք Լատվիայի արվեստի ազգային թանգարանի դիմաց 14:30-ից, որպեսզի միասին շարժվենք դեպի մարզադաշտ։
Միացե’ք մեզ, տարվա վերջին խաղում, աջակցենք ծանր վիճակում գտնվող մեր տղաներին և վերահաստատենք ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը»։
Ազգերի լիգայի վերջին տուրի Լատվիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել