«Նոայից» մեկնաբանել են «Փյունիկի» գլխավոր մարզչի հետ կապված իրավիճակը
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Նոան» արգելել է իրեն ներկա գտնվել ակումբի տնային խաղերին, որոնք կայանում են Աբովյանում։ «Փյունիկից» ArmSport-ին հաստատեցին այդ տեղեկությունը, ինչպես նաև փոխանցեցին, որ մասնագետի՝ «Նոայի» տնային խաղերին մասնակցելու արգելքն արդեն 3 ամիս է, ինչ կա։
ArmSport-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է նաև «Նոային»։
Ստորև՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի մեկնաբանությունը։
««Փյունիկ» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարվա ընթացքում դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ և տարածել զրպարտիչ ու չհիմնավորված հայտարարություններ «Նոա» ֆուտբոլային ակումբի և նրա ղեկավարության հասցեին: Բացի այդ, խտրական վերաբերմունք է ցուցաբերվել այն երեխաների նկատմամբ, ովքեր «Փյունիկից» տեղափոխվել են մեր ակումբ: Վերը նշված պատճառներով մեր ակումբի կողմից անցանկալի անձինք (persona non grata) են հայտարարվել «Փյունիկի» այն ներկայացուցիչները, ովքեր աջակցել են կամ չեն դատապարտել անչափահասների հանդեպ իրականացված անօրինական քայլերը։ Հորդորում ենք զուսպ լինել հայտարարություններում»,- ի պատասխան ArmSport-ի հարցմանը՝ մեկնաբանել են «Նոայից»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ