Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար
Բանակում մահվան դեպքերի առկայությունը անհանգստություն է պատճառում եւ մեզ համար համարվում է ողբերգալի. ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է այդ դեպքերի կանխումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մտահոգիչ խնդրին:
«Մենք չենք արդարացնում որեւէ բան, սակայն երբ ասում են՝ զինվորների մահվան դեպքեր, թվաքանակ, անպայման ցանկալի է ինչ-որ ձեւով տեղեկանալ այդ կառուցվածքի մասին, թե այդ թիվը ինչ դեպքերի հիման վրա է գոյանում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր դեպքերը, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ են բարձրացնում, հիմնականում ինքնասպանություններ են: Այդ ամբողջության մեջ նաեւ այնպիսի դեպքեր են, որ, օրինակ, տրանսպորտային պատահար է, երբ զինծառայողը ծառայությունից դուրս իր տրանսպորտային միջոցը վարելիս զոհ է դարձել, էլեկտրահարվել է ոչ ծառայության վայրում: Այս բոլոր դեպքերը վիճակագրության մեջ արտացոլվում են որպես խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, քննչական մարմինների գործունեության արդյունքներով նաեւ այդ մահերի հետ կապված հետեւանքներ են լինում այդ դեպքերին որեւէ առնչություն, մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ:
Նա պնդեց, որ այդ մահվան դեպքերի մեջ գերակշիռ մասը այն դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված չեն զորամասում տեղի ունեցածի հետ:
«Մեզ վիճակը շատ է մտահոգում, այդ խնդիրները վերլուծվում են, վեր են հանվում, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, սակայն դրանք որքանով են բավարարում, որ այլեւս նման դեպքեր տեղի չունենան, բնականաբար, չի բավարարում: Մեր երազանքն է, որ բացառվեն ոչ կանոնադրական հարաբերությունները կամ որեւէ այլ միջադեպերը»:
ՊՆ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճ չունեն, անգամ ունեն նվազում. «Սա պետք չի ընդունել որպես արդարացում, բայց դինամիկայի մեջ աճ չունենք»:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Սահարայի ավազները սպիտակել են