Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն իրավական ուժ չունի. Շահրամանյան
Արցախ վերադառնալը մեր իրավունքն է, եւ այն չի կարող խոչընդոտ դառնալ կամ հակասել Հայաստանի պետական շահերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 2-ին ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Հայաստան տեղափոխվելուց հետո մենք որդեգրեցինք քաղաքականություն, եւ ես Արցախի բոլոր պաշտոնյաներին տեղեկացրի այդ մասին, որի համաձայն՝ մեզ համար Հայաստանի անվտանգությունը առաջնահերթ է։ Հայաստանը նաեւ մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ մենք չպետք է սպառնալիքի տակ դնենք այն գործընթացները, որոնք իրականացնում են Հայաստանի իշխանությունները, եւ չպետք է վնասենք նրա անտանգության համակարգին։
Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- խմբ.) լուծարման հարցը դառնում է մանիպուլյացիաների առարկա։ Դա կեղծ թեզ է։
Այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, հնարավորություն տվեց անվտանգ Հայաստան տեղափոխել խաղաղ բնակչությանը։
Զինված ուժերը եւ ուժային կառույցների պաշտոնյաները նույնպես տեղափոխվեցին։ Ցավոք, նաեւ պատանդներ վերցվեցին՝ հանձին ռազմաքաղաքական ղեկավարության։
Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական եւ հակաօրինական էր։ Այն իրավական ուժ չի ստացել, պաշտոնապես չի հրապարակվել, չի մտցվել իրավական համակարգ, ինչից հետո փաստաթուղթը կարելի կլիներ անվանել նորմատիվ ակտ։
Մենք գիտենք բնակչության կարծիքը։ Նա չցանկացավ ինտեգրվել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի լծի տակ, եւ որոշեց հեռանալ իր հայրենիքից։ Մենք այդ փաստաթղթի առիթով որոշում ընդունեցինք։ Ես այդ մասին գրավոր տեղեկացրել ենք Հայաստանի կառավարությանը՝ հանձին վարչապետի։
Խոսակցություններն այն մասին, որ այդ փաստաթուղթն ուժ ունի, անիմաստ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- ավելացրել է Շահրամայնանը։
Նա հիշեցրել է, որ վերջին տասնամյակներին Արցախի անունից բանակցություններին մասնակցել են Հայաստանի իշխանությունները։
«Մենք կարծում ենք, որ Արցախի հարցի վերադարձը միջազգային օրակարգ Հայաստանի իշխանությունների խնդիրն է։ Մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։
Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը չի կիսում այդ կարծիքը։ Մենք համոզված ենք, որ Արցախի եւ Արցախ հայերի վերադարձի հարցը կարելի է լուծել ուժեղ Հայաստանի միջոցով։ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն բան անեն արցախահայերի իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում միջազգային հարթակներում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին