Մեր մտքով անգամ չպետք է անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել․ Արցախի թեմի առաջնորդ
Արցախահայության վերադարձի ամենակարևոր երաշխիքը և միակ գրավականը Արցախի Հանրապետությունն է, պետականությունն է, որը հանդիսանում է ժողովրդին համախմբելու երաշխավորը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախի էջը փակված է և ինչ հնարավորություններ ունի արցախահայությունը Արցախ վերադառնալու։
«Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափած արյունն է։ Մենք իրավական ու բարոյական իրավունք չունենք ոչ միայն չսատարելու, այլև մեր մտքով անգամ չպիտի անցնի, որ Արցախի պետականությունը կարող է կասկածի տակ լինել։ Այս առումով առաջին և միակ գրավականը արցախահայության վերադարձի, Արցախի Հանրապետությունն է», - ասաց նա։
Հարցին՝ ինչպես պետք է իրականացվի այդ վերադարձը, նա պատասխանեց․ «Ես իրավական առումով չեմ կարող դա ասել։ Ես բարոյական կողմն եմ նկարագրում։ Դա կապված է, մի շղթա է, որը չպետք է կտրվի։ Մնացած հարցերով թող քաղաքագետները, իրավաբանները զբաղվեն»։
Հարցին՝ արդյոք հոգևոր մակարդակով բարձրաձայնվում են Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին, նա նշեց, որ պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն արցախի ժողովրդի վերադարձը։
Անդրադառնալով Արցախում հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ նա նշեց, որ այդ քաղաքականությունը նոր չէ և եղել է անգամ խորհրդային տարիներին։
«Ադրբեջանը միշտ փորձել և փորձում է Արցախի պատմամշակութային հուշարձանները դարձնել իրենը և կեղծ գործընթացներ էին տեղի ունենում։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության ժամանակ միակ տարածքը, որտեղ չէր գործում որևէ եկեղեցի, Արցախն էր», - ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հավելելով, որ այս ամենի դեմ պայքարի միակ ճանապարհը ԼՂ ժողովրդի վերադարձն է։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին, իսկ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հոգեհանգստի կարգ մատուցեց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին