Ալիևի օգնականը պահանջել է դադարեցնել Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղի լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կանոնակարգը համաձայնեցված է։
Ըստ նրա, պայմանավորվածության համապատասխան հիմք ու շրջանակներ են ստեղծվում սահմանազատման գործընթացի համար։
«Գործընթացը այսուհետ էլ կշարունակվի երկկողմանի հիմունքով, փոխըմբռնման պայմաններում։ Սահմանի սահմանազատման գործընթացը զուտ երկկողմանի բնույթ ունի»,- ասել է Հաջիևը։
«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև գործընթացն ընթանում է խաղաղության և փոխըմբռնման պայմաններում, կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։ Եկել է այս առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը»,- ասել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա