Հայաստանում «Արեւմտյան Նեղոսի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են
Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա նշեց, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։
«41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։
Ստեփան Աթոյանի խոսքով, «Արևմտյան Նեղոսի տենդ»–ը Հայաստանում առաջին անգամ է ախտորոշել, բայց այն հայտնի է դեռևս 1960–ական թվականներից։
«1980-ական թվականներին Հայաստանում հետազոտվել են փոխանցողները՝ մոծակները, սակայն այն ժամանակ չի հայտնաբերվել։ Նախորդ տարվանից այս հետազոտությունները վերսկսվել են։ Այս տարի՝ հուլիսի վերջին Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայնաբերվել է հիվանդության հարուցիչը։ Օգոստոսի 7-ին առաջին դեպքը հայտանբերվեց, հետազոտեցինք, ունեցանք դրական պատասխան։ Քանի որ հիվանդությունն առաջին անգամ էր արձանագրվում ՀՀ-ում, բավական պատասխանատու էր հայտարարությունը, այդ պատճառով մենք դիմեցինք կրկնակի հետազոտությունների։ Պատասխանը ստանալուց հետո ամսի 12-ին իրազեկել ենք բոլոր բժշկական կենտրոններին»,–պատմեց նա։
Ստեփան Աթոյանի խոսքով, այս պահի դրությամբ, հիմնական 3 մարզերը, որտեղից ակնկալում են, որ փոխանցողներ կարող են լինել, Արագածոտն, Արմավիր և Արարատ մարզերն են։ Սակայն այժմ փոխանցողներ հայտնաբերել են միայն Արագածոտնի մարզից։
«Արևմտյան Նեղոսի տենդը»–ը փոխանցողով պայմանավորված հիվանդություն է՝ փոխանցողները Կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից։ Թռչունները միգրացիայի հետևանքով տարբեր երկրներում կարող են հանդիսանալ տարածող»,–հավելեց նա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ