Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի ապատեղեկատվական հարձակումները
Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը լիովին հերքում է վերջերս որոշ կայքերի հնչեցրած մեղադրանքները՝ ԵՄ ներկայացուցիչների և ադրբեջանական քաղաքական կուսակցությունների միջև հանդիպումների առնչությամբ։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նշված մեղադրանքները լիովին կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում։
«Ցավում ենք և խստորեն դատապարտում ենք Եվրամիության դեմ նման ապատեղեկատվական հարձակումները։
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԵՄ-ն եղել և մնում է Ադրբեջանի կարևոր և սերտ գործընկերը, այդ թվում՝ նրա կարևորագույն առևտրային և ռազմավարական գործընկերը էներգետիկայի ոլորտում։
ԵՄ-ն աշխատում է Ադրբեջանի հետ՝ ի շահ նրա ժողովրդի, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ, և կապեր է պահպանում ադրբեջանական հասարակության բոլոր հատվածների, դրանց թվում՝ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ: ԵՄ-ն ոչ մի երկրում չի միջամտում ընտրություններին»,- ասված է հայտարարության մեջ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա