Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին Ալիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել «Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան
Աշխարհ

Եթե Իսրայելն օգտագործի Ադրբեջանի տարածքը ցամաքային գործողությունների համար, չի բացառվում, որ Իրանը կմտնի Ադրբեջան. ռազմական փորձագետ

 

Սկսած 2020 թվականից՝ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունների վտանգը մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Իրան-Իսրայել հակամարտության արդյունքում տարածաշրջանում հնարավո՞ր են ակտիվ ռազմական գործողություններ:

«44-օրյա պատերազմը ոչ թե տարածաշրջանում վերջ դրեց պատերազմներին, այլ նոր ձևաչափով պատերազմների սկիզբը դրեց: Տարածաշրջանը դեռևս եռում է, և հարաբերական կայունությունը դեռևս շատ հեռու է»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկատվական այն արտահոսքերին, որ Իրանի նախագահ Փեզեշքիանն առաջարկել է հարվածել Ադրբեջանում Իսրայելի հետ կապված օբյեկտներին, որոնցից շատերը, ըստ տարբեր աղբյուրների, տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, ռազմական փորձագետն ընդգծեց. «Արցախի հարավարևմտյան օկուպացված հատվածներում, այսինքն այն տարածքներում, որը սահմանակից է Իրանին, տեղակայված են իսրայելական հատուկ ստորաբաժանումներ, որոնց նպատակը հատուկ ռազմական գործողություններ իրականացնելն է: Այս առումով Իրանը բնականաբար վտանգ է տեսնում։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվական արտահոսքը միտումնավոր արվեց, որպեսզի այդ կերպ կանխվեն այդ ստորաբաժանումների կողմից հնարավոր գործողությունները»:

Հովհաննիսյանի խոսքով, երբ ամբողջ աշխարհը սպասում է Իրանի գործողություններին, վերջինս իր սպասողականությամբ հյուծում և այդ կերպ թուլացնում է իր Իսրայելին:

«Իրանի ռազմաստրատեգիական գործողությունները շատ բնորոշ են հենց Իրանի նման պետություններին, որոնք դարեր ի վեր եղել են ռազմարվեստի կերտողներից մեկը: Իրանը ոչ թե դանդաղկոտություն է դրսևորում, այլ իրականացնում է հյուծող, մաշող քաղաքականություն հակառակորդի հանդեպ: Հետաքրքիր է, որ Իրանը դա իրականացնում է առանց որևէ լուրջ միջոցներ ծախսելու, մինչդեռ Իսրայելը բավականին լուրջ միջոցներ է ծախսում, որպեսզի կանխի Իրանի հնարավոր հարձակումը: Իսրայելը ցամաքային ու օդային սահմանը միշտ մարտական վիճակում է պահում, ինչը ոչ միայն հյուծում է, այլև մեծ ֆինանսներ է պահանջում: Հակաօդային միջոցներ ձեռնարկելը թանկ հաճույք է, ուր մնաց կանխարգելիչ հակաօդային գործողություններ իրականացնելը: Դա ենթադրում է անընդհատ մարտական հերթապահություն կործանիչներով, գետնի վրա կոնկրետ համակարգերով: Իրանը միտումնավոր է ստեղծում այս անորոշ մթնոլորտը, նա նպատակ ունի այնքան մաշեցնել, հասցնել մի այնպիսի վիճակի, երբ վստահ կլինի, որ իր հարձակումները տեղ կհասնեն»,- ասաց նա:

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Իրանը սպասում է նաև, որ Իսրայելը հենց իսրայելական զինուժի մասնակցությամբ ցամաքային գործողություններ կիրականցնի Իրանի դեմ, իսկ այդ պարագայում այդ գործողությունների իրականացման համար տարածք տրամադրող հավանական երկիրն Ադրբեջանն է:

«Եթե Արդբերջանի տարածքից սկսեն ցամաքային գործողությունները, ապա Իրանը կկարողանա մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ տարածքային ամբողջականության սպառնալիքի անվան տակ: Թեև կարծում եմ, որ այս սցենարը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ Իսրայելը կոչ արեց իր զինվորականներին լքել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը: Ես կարծում եմ, որ ավելի հավանական են օդային գործողությունները»,- նշեց Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետն ասաց. «Հայաստանը բնականաբար չի կարող չեզոք լինել՝ հաշվի առնելով, որ այստեղ խոսք կարող է գնալ Սյունիքի մասին: Ադրբեջանն անթաքույց ցանկություններ ունի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հարձակվել Հայաստանի վրա: Ստեղծված իրավիճակում Հայաստանն ակտիվ պետք է աշխատի ինչպես Իրանի, այնպես էլ միջազգային հանրության հետ: Շատ կարևոր է, որ Հայաստանը շատ արագ կարգավորի իր ռազմական բալանսը: Տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունները վստահաբար մեկ տարով չեն սահմանափակվելու, դրանք տարիներ կարող են ձգվել, այս դեպքում ՀՀ-ն պետք է երկարաժամկետ կտրվածքով զարկ տա ռազմաարդյունաբերությանը, քանի որ այն առաջին հերթին զսպող մեխանիզմ է»:

tert.am