«Նապոլին նոր «Մխիթարյանի» է առաջարկել․ իտալական ԶԼՄ-ները՝ Սպերցյանի մասին
Իտալական «Նապոլին» պատրաստ է ընդունել հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին, սակայն միայն այն դեպքում, եթե տրանսֆերային պատուհանի արդյունքներով թիմի կազմում մնան թափուր տեղեր: Հակառակ դեպքում Էդուարդը Կրասնոդարում կմնա մինչև ձմեռ: Այս մասին գրում է իտալական Pianeta Napoli կայքը:
Օրերս «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մանանան հայտարարել էր, որ ակումբը հետաքրքրություն չի ցուցաբերել հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Այնուամենայնիվ, պարբերականը պնդում է, որ Սպերցյանին նեապոլիտանական թիմին առաջարկել է նրա գործակալ Ռաֆայել Պիմենտան:
«Այս խաղացողը կարող է լավ ձեռքբերում լինել, ուստի արժե ավելի ուշադիր նայել: Էդվարդը խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դերում, որը գտնվում է հիմնականում կենտրոնի և ձախ թևի միջև։ Նա գրոհների լավ նախաձեռնող է և կարող է ինքնուրույն միանալ դրանց՝ ստեղծելով թվային առավելություն տուգանային հրապարակի մատույցներում։ «Կրասնոդարում» նա հաջողությամբ գրավում է դարպասը տարբեր անկյուններից։ Նրա արածը նույնպես իր բարձրության վրա է: Այս բոլոր հատկանիշների ամբողջականությամբ նրան կարելի է անվանել Հենրիխ Մխիթարյանի արժանի ժառանգորդ», — գրում է պարբերականը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ