Մալխաս Ամոյան․ Կփորձեմ ոսկե մեդալը նվաճել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում
Գնացել էի ոսկե մեդալ նվաճելու նպատակով, բայց այս անցամ չստացվեց։ Կփորձեմ ոսկե մեդալը նվաճել Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
Օգոստոսի 12-ին Ամոյանը Հայաստանի թիմի հետ Փարիզից վերադարձավ հայրենիք։
Փարիզ-2024-ում Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին։
«Տրամադրությունս այդքան էլ բարձր չի, քանի որ Փարիզում նպատակս ոսկե մեդալն էր։ Այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով։
Ինչ-որ մի բան չհերիքեց, չկարողացա ճիշտ գոտեմարտ անցկացնել կիսաեզրափակիչում եւ զրկվեցի եզրափակիչ գոտեմարտ անցկացնելու իրավունքից։
Շատ հաճելի է, որ հայրենիքում մեզ այսպես մեծ շուքով են դիմավորում։ Կուզեի ոսկե մեդալով վերադառնալ, որ ավելի շատ ուրախացնեի բոլորին։ Կփորձեմ ոսկե մեդալը նվաճել 2028 թվականի Խաղերում»,- ասաց Մալխաս Ամոյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ