ՀԱՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամադհադի Սարավիի գոտեմարտի բողոքարկման գործընթացը հետևյալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել:
Այն, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին»,-ասաց Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովն առաջին արձագանքով խնդրել է նաև կոնկրետ ներկայացնել`որ դրվագում և ինչի դեմ է բողոքը:«Մենք Օլիմպիական խաղերի ընթացքում ունեցանք դեպքեր, երբ այլ գոտեմարտում նմանատիպ դրվագի համար ճիշտ հակառակ վերաբերմունքն է եղել:
Մենք առավել քան վստահ ենք, որ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտը չէր պարտվի: Թող բողոքարկման հանձնաժողովը որոշի: Մենք մեր ոսկե մեդալը պահանջելու ենք մինչև վերջ, մինչև վերջին ատյան, մինչև Լոզան»,-ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ