Վրաստանում տուրիզմից ռեկորդային ծավալի եկամուտներ են ստանում
Վրաստանում միջազգային տուրիզմից այս տարվա առաջիկ կիսամյակին ստացված եկամուտների ծավալը ռեկորդ է գրանցել, կազմելով 1,9 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տուրիզմի Ազգային վարչությունը։ Ամենաշատ եկամուտները ապահովվել են ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած տուրիստների այցերից։
ԵՄ-ից եւ Մեծ Բրիտանիայից ժամանած տուրիստներից ստացվել է 246 միլիոն դոլար, որը 14 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա առաջին կիսամյակի համապատասխան ցուցանիշը։ Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն տուրիստական եկամուտները բաշխվում են ըստ հետեւյալ համամասնության՝ Ռուսաստան՝ 380 միլիոն դոլար, Թուրքիա՝ 287 միլիոն դոլար, ԵՄ եւ Մեծ Բրիտանիա՝ 246,3 միլիոն դոլար, Իսրայել՝ 175,4 միլիոն դոլար, Ադրբեջան՝ 78,5 միլիոն դոլար, Ուկրաինա՝ 69 միլիոն դոլար, Իրան՝ 64,2 միլիոն դոլար, Հայաստան՝ 64,1 միլիոն դոլար, Բելառուս՝ 39 միլիոն դոլար, Սաուդյան Արաբիա՝ 32,6 միլիոն դոլար, այլ երկրներ՝ 462 միլիոն դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակին դեպի Վրաստան իրականացվել է երեք միլիոն տուրիստական այց։ Ամենաշատ այցերը եղել են Թուրքիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից