Արցախում հուղարկավորվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում անել և մարմինները տեղափոխել ՀՀ
Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների զոհերի հարազատները կառավարության շենքի մոտ են, պահանջում են Արցախում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրիմում անել և տեղափոխել Հայաստան:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հավաքվածները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվածների հարազատներն են և բոլորի պահանջն էլ նույնն է` Հայաստան տեղափոխել իրենց հարազատների մարմինները։
«Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հուղարկավորվել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Արդեն 10 ամիս է՝ խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին, չեն կարողանում», - ասաց Բորիկ Արցումանյանը։
Նրա խոսքով՝ իրենք դիմել են Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին, սակայն անարդյունք․ որևէ մեկը չի զանգել, որ պատասխան տա, ոչ մի ծնողի չեն ընդունել և որևէ պարզաբանում չեն տվել։
«Մարդ չմնաց, որ խնդրենք։ Անգամ ասել եմ՝ գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասաց Բորիկ Արզումանյանը։
Ակցիայի մասնակից մի կին էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, որ արտաշիրիմում արվի ու մարմինները տեղափոխվեն ՀՀ, բայց օրվա ավարտին չեղարկվել է։
«Պատճառ չեն նշել, ասացին ադրբեջանական կողմը չեղարկել է։ Հիմա փորձում ենք անգամ ամենաչնչին հնարավոր տարբերակն օգտագործել ու հասնել մեր նպատակին։ Բոլորս խնդրում ենք, աղաչում ենք Հայաստանի իշխանությանը՝ մեր դրության մեջ մտնել, տեղափոխել մեր հարազատների մարմինները։ Զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին, գոնե մարմինները կարողանանք տեղափոխել։ Ախր երկու օրվա հուղարկավորված մարմինը թողեցինք անտեր»,- ասաց արցախցի կինը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...