Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է (տեսանյութ)
Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ F խմբում 4 միավորով գրավեց երրորդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵԱ-ի 1/8 եզրափակիչ։
Արդեն երկրորդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։
57-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։
Խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց չեխերին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Առաջին խաղակեսում չեխերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ 20-րդ րոպեին մրցակցի ոտնաթաթի վրա կանգնելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Անտոնին Բարակը (տեսանյութ)։
51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Թուրքիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն (տեսանյութ)։
66-րդ րոպեին Չեխիայի թիմը վերականգնեց հավասարությունը Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկի գոլի շնորհիվ (տեսանյութ)։
Թուրքիայի հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց «Բեշիկթաշի» հարձակվող Ջենք Թոսունը (տեսանյութ)։
Թուրքիայի հավաքականը շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում։ Պորտուգալիան երկու հաղթանակից հետո նախորդ տուրում էր ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։ Չեխիան 1 միավորով գրավեց վերջին տեղը։
<iframe title="


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...