Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Իր պահանջը նա հնչեցրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնել է APA-ն, Բորգը հայտնել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
Ալիեւը տեղեկացրել է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել «խաղաղ» գործընթացը երկու երկրների միջեւ եւ հիմնարար սկզբունքները, որոնք կազմում են այդ գործընթացի հիմքը, խաղաղության համաձայնագրի տեքստը նույնպես պատրաստվել եւ ներկայացվել է քննարկման Ադրբեջանի կողմից։
Այնուհետեւ Ալիեւը անցել է մեղադրանքներին՝ հայտնելով, որ «թեեւ մեր հողերի օկուպացիայի հարցը կար ԵԱՀԿ օրակարգում, ոչ այդ կազմակերպությունը, ոչ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետեւանքների վերացման, ադրբեջանական տարածքների ազատագրման համար։ Այս տարիների ընթացքում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների իրականացրած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։
Հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել եւ այն գոյություն չունի, Ալիեւը հայտարարել է, որ «եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որով հայկական կողմը կարող է չհամաձայնել դրան, կարծում է Ալիեւը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը