Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը
Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը.
Այս անգամ պահանջը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի բրիտանական խմբագրությանը տված հարցազրույցում, հայտնում է APA-ն։
Հայտարարելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական և բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։
«Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը գնահատել է ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վերջին համաձայնագիրը և Ղազախի շրջանի չորս սահմանամերձ գյուղերի վերադարձը Ադրբեջանին որպես դրական զարգացում և հավելել, որ այսկերպ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանի փաստացի սահմանազատման գործընթացը։
Ամիրբեկովը հավելել է, որ այս համաձայնությունը (սահմանազատման վերաբերյալ) ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում, առանց որևէ երրորդ կողմի մասնակցության. «Սա ցուցանիշ է, որ մենք կարող ենք ինքներս լուծել խնդիրները»։
Էլչին Ամիրբեկովն ասել է, որ դեռևս կան չլուծված խնդիրներ. «Պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ, քանի որ գործող տարբերակում նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Սա Հայաստանի տարածքային հայց է Ադրբեջանի դեմ»։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է վերացնի դա»,- մեջբերում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» կարգախոսով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին Հայաստանի անունից պաշտոնապես ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը թույլ տվեց Բաքվին «օրինական հիմքերով» գործողություն իրականացնել , որն ավարտվեց հայ բնակչության ընդհանուր տեղահանությամբ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը