ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի սահմանը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային
տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ.
հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային
ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։ Այն նպատակ ունի
կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր
ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։
Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն
ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր
ուղևորափոխադրողները պարտավոր են տեղեկատվական օպերատորների հետ կնքել
համաձայնագիր, ըստ որի՝ մինչև երթը սկսելը պետք է տրամադրեն տրանսպորտային
միջոցի անձնակազմի և ուղևորների անվանացուցակը: Հակառակ դեպքում
հնարավորություն չեն ունենա հատել տվյալ երկրի սահմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական կանոնավոր
ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես երկու երկրների լիազոր
մարմինների կողմից հաստատված փաստաթղթերով (չվացուցակի, երթուղու սխեմայի,
փոխադրավարձի վերաբերյալ) թույլտվությունների բնօրինակների հիման վրա։
Երկու երկրների օրենսդրության համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումները
պետք է իրականացվեն միայն ավտոկայարաններից։ Լիազոր մարմինների կողմից
թույլտվություններ կտրամադրվեն այն փոխադրողներին, որոնք ավտոկայարանների
հետ կունենան սպասարկման պայմանագրեր։
Փաստաթղթով սահմանվում է նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ
միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու կարգը։ Ըստ
այդմ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն միայն լիազոր
մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։
ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու
թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի,
կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։
Թույլտվություն տրամադրելու համար պարտադիր պայման է սահմանվում, որ տվյալ
փոխադրումը լինի զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակով և չկրի կանոնավոր
բնույթ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել