Երևանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ․ Զախարովա
Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե Մոսկվան եւ ՀԱՊԿ-ն իբր չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր հավատում ու քարոզում են այդ գաղափարը։ Դա ճիշտ չէ, սուտ է։ Դա պաշտոնական Երեւանի որոշումն էր Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր քարոզում ու տարածում են Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը այն որոշումների համար, որոնք ընդունել է Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաեւ նշել է, որ նոր սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախված է միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա։
Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են:
«Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդպես հովանավորում, Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը՝ իր գոյություն ունեցող մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որը եղել է, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, համեմատում ներկայիս Եվրամիության հետ, որն իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են նրանք խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»։
«Հայաստանը մշակույթ է, այն պետական կառույց է, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները գնում են դրարերի խորքը: Նրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը գտել է «մոդել, որի մասին Արևմուտքում այլևս ոչ ոք լրջորեն չի խոսում»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին