Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար
Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար:
Ինչպես տեղեկացնում է թե Armenian Report ամերիկյան-հայկական պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), իսկ կազմակերպիչն է եղել Գլենդելի սիրողական մարզական ակումբը՝ Homenetmen Glendale Ararat-ը:
Խաղից առաջ Խաչանովն ու Ռուբլյովը միացել են սկաուտներին, որոնք ԱՄՆ-ի և Կալիֆոռնիա նահանգի դրոշների հետ միասին խաղադաշտով տարել են Հայաստանի և Արցախի դրոշները:
Հավելենք, որ ռուս առաջատար թենիսիստներին, իրենց իսկ խոսքով, միավորում է երկարամյա բարեկամությունը: Դա երևում էր նաև նրանից, թե ինչպես էին թենիսիստները կատակում խաղի ժամանակ։
-Դուք մականուն ունեք,- բարեգործական խաղի հաղորդավարուհին հարցրել է Խաչանովին։
-Ջան... Կարեն ջան,- պատասխանել է նա:
-Դուք նրան այդպե՞ս եք անվանում,- այս անգամ արդեն Ռուբլյովին հարցրել է հաղորդավարուհին։
-Նա ուզում է, որ իրեն այդպես կոչեն... բայց ես նրան ուղտ եմ անվանում, - պատասխանել է Ռուբլյովը։ Կատակը ծիծաղեցրել է ներկաներին, այդ թվում՝ Խաչանովին։
Նշենք, որ բարձրահասակ Կարենն աչքի է ընկնում ուժեղ փոխանցումներով։
Ո՞րն է հայկական սիրելի ուտեստը․ Խաչանովը նշել է տոլման, իսկ Ռուբլյովը՝ քաբաբը:
Դժվարին պայքարում Կարենը հաղթել է 6:3, 4:6, 10:8, սակայն իսկական հաղթանակ է դարձել ավելի քան 100 հազար դոլարը, որը հավաքվել է՝ ի աջակցություն արցախցի փախստականների ընտանիքների։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ