$69,000․ բիթքոյնի գինը հասել է պատմական առավելագույնի
Բիթքոյնի փոխարժեքը գերազանցել է իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը․ երեկ փաստացի բիթքոյնի գինը հասել է մինչև 69,000-ի։ Դրանից առաջ այս կրիպտոարժույթի գինը մի քանի անգամ բարձրացել էր, սակայն չէր հասել իր առավելագույնին։
Առավելագույն արժեքին հասնելուց անմիջապես հետո տեղի է իրենց շահույթն են սկսել վերցնել կարճաժամկետ ներդրողները և նրանք, ովքեր 2021-ին բիթքոյն էին գնել 69,000 դոլարով և սպասում էին ներդրված միջոցները վերադարձնելու հնարավորությանը:
Արդյունքում, դրան հաջորդել է խոշոր շտկում, որի ընթացքում երեկ երեկոյան ժամերին բիթքոյնի փոխարժեքն իջել էր արդեն մինչև 60,500 դոլար։ Սակայն հետո գինն սկսեց բարձրանալ՝ հասնելով մինչև մոտ 63,500 դոլարի։
Փորձագետները տարբեր կանխատեսումներ են անում. ոմանք կարծում են, որ փոխարժեքը կշարունակի աճել և նոր ռեկորդներ սահմանել, մյուսները վստահ են, որ մինչև նոր մրցավազքը սպասվում է, որ գինը կիջնի մինչև 50-55,000 դոլարի սահմաններում:
Անցյալ շաբաթ բիթքոյնի փոխարժեքը բարձրացել էր մինչև $64,000, այնուհետև կարճ ժամանակով իջել էր մինչև $58,500։ Սակայն գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր $62,000-ի սահմաններում և այդ գինը պահպանել մի քանի օր։
eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը բացատրել է, որ բիթքոյնի գնի աճին նպաստում են ֆինանսական շարունակական հոսքերը նոր ETF-ներ և ապրիլյան հալվինգի և հունիսին Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման ակնկալիքները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել