Սուր քննադատություն Իսրայելի հասցեին
Եվրահանձնաժողովի ղեկավարի ընտրություններում սոցիալիստների առաջատար թեկնածու, Լյուքսեմբուրգի եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտն իր նախընտրական արշավը սկսել է Գազայում անհապաղ հրադադարի կոչով, գրում է Politico-ն։
«Այսօր մեր պարտքն է Գազայում անհապաղ զինադադարի կոչ անել», - հայտարարել է Լյուքսեմբուրգի եվրահանձնակատար Նիկոլաս Շմիտն իր ելութում, որով հանդես է եկել այն բանից հետո, երբ Հռոմում սոցիալիստ առաջնորդների և ակտիվիստների կոնգրեսի պատվիրակները հաստատել են, որ նա կլինի իրենց եռամսյա քարոզարշավի դեմքը և իրենց թեկնածուն Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Շմիտը մեղադրել է Իսրայելի կառավարությանն այն բանում, որ նա պատրաստ է վերացնել ժողովրդավարությունը և կործանել երկու պետության վերաբերյալ լուծման հեռանկարը:
«Այս կառավարությունը պատրաստ էր ոչնչացնել իսրայելական ժողովրդավարությունը, և նրանք, որոնք գտնվում են այս կառավարության մեջ, նաև սպանել են խաղաղության գործընթացը 95-ին, և ես պետք է ասեմ, որ նրանք սպանեցին խաղաղ գործընթացը՝ նախ սպանելով մեր ընկերոջը՝ լեյբորիստ վարչապետ Իցհակ Ռաբինին», - ասել է Շմիտը, նկատի ունենալով Իսրայելի հանգուցյալ վարչապետին, որը սպանվել էր հրեա ծայրահեղականի կողմից, որը դեմ էր 1993 թ․ Օսլոյի համաձայնագրին, որով նախատեսվում էր Արևմտյան ափի որոշ հատվածների վերահսկողությունը հանձնել պաղեստինցիներին:
Ըստ Times of Israel-ի, տարիներ շարունակ ձախերը բազմիցս մեղադրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին Իցհակ Ռաբինի սպանությանը հանգեցրած հրահրումը խրախուսելու կամ առնվազն սպանությանը հանգեցրած քաղաքական մթնոլորտը սրելու մեջ: Ինքը՝ Նաթանյահուն, հերքում է այս պնդումները՝ դրանք անվանելով «պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր»։


















































Տարին սկսեցին նոր սպանություններով
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Բայդենը պնդում է, թե Նեթանյահուն Պաղեստինի անկախության կողմնակից է
Իսրայելը ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ին, որպեսզի թուլացնի Պաղեստինի ինքնավարությունը. Բորել
Պաղեստինցիների դաժան սպանությունը շարունակվում է նաեւ այս տարի
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների 90%-ը ավարտված է
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ